Հայոց լեզու

Նախադասության գլխավոր անդամներ։

  • Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
  • Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։

Ստորոգյալի տեսակները

  • Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
  • Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ)։

Օր.՝

  • Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
  • Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։

Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

  • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
    Խոսակցությունն- ենթակա
    հաճելի էր- պարզ ստորոգյալ
  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
    Մարդիկ, մեքենաները- ենթակա
    անցուդարձ էին անում- բաղադրյալ ստորոգյալ
  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
    Անտառն- ենթակա
    գեղեցիկ էր թվում- բաղադրյալ ստորոգյալ
  • Այժմ անձրևում է։
    անձրևում է- պարզ ստորոգյալ
  • Վերջապես խախտվեց լռությունը։
    խախտվեց լռությունը- պարզ ստորոգյալ
  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
    անձրևը- ենթակա
    թակում էր- պարզ ստորոգյալ
  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
    խոսքեր- ենթակա
    լսվում էին- պարզ ստորոգյալ
  • Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
    ճրագը- ենթակա
    լուսավորում էր- պարզ ստորոգյալ
  • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
    Ռուբենը- ենթակա
    նեղանում էր- պարզ ստորոգյալ
  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։
    Դա- ենթակա
    կին էր- բաղադրյալ ստորոգյալ

Հայոց լեզու

  • Գտիր տրված նախադասությունների մեջ դերբայական դարձվածները և ընդգծիր, որտեղ հարկավոր է, կետադրիր։
  • Ընդգծիր կապերը։
  • Գտիր մեկական ու, վա, ան, ոջ արտաքին և ա ներքին հոլովումներին ենթարկվող գոյականներ։
    մարդու, օրվա, ձմռան, կնոջ, անվտանգության
  • Մուգ գրված բառերը ենթարկիր ձևաբանական վերլուծության։
    Ծանոթ-գոյական, հասարակ, անձ, եզակի, անորոշ, ուղղական
    Լիովին-չափի մակբայ
    Բանախոսելու-չեզոք բայ
    Իր-գոյական, եզակի
    Գալստյան-գոյական, ապառնի
    Բարձր-չափի մակբայ
  1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
  2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
  3. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու։
  4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
  5. Լիովին սթափվեց՝ տեսնելով Միքայելին։
  6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
  7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները» նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։
  8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։
  9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։
  10. Վրանից ելնելով՝ Աշոտ թագավորը դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։
  11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին՝ մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։
  12. Նա շատ էր տխրել՝ լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։
  13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։
  14. Վերադառնալով հայրենիք՝ հայոց արքան  ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։
  15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։

Գրականություն

  • Բանավոր ներկայացնում և քննարկում ենք Օ. Հենրիի «Վերջին տերևը» նովելը: 

Լրացուցիչ կրթություն (տանը)

Շարունակում ենք ընթերցել Օ. Հենրի:

Փրկագին

Գրականություն

Ծանոթանում ենք, քննարկում.

Հրանտ Մաթևոսյանի խոսքերից.

  • Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։ 
  • Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ:
  • Բայց իմ ձգտումն արձակն է եղել, դանդաղ պատումի արձակը. գլխավորը չասող, էականը չմետաֆորող, բայց ամբողջը՝ գլխավորի մասին։ Դանդաղ, խաղաղ ճնշումի արձակը, որը չունենք։ 
  • Կարդացողն ինքն է «նյութականացնելու» քո ասելիքի գլխավորը։ Իրական արձակը դա է։ 
  • Սովորաբար գնահատում եմ տարբերությունների համար և ոչ թե նմանությունների։ 
  • Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է եւ ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։
  • Բնությունից հակված եմ եղել դեպի արձակ շարադրանքը, և նույնիսկ բանաստեղծության կուռքերիս՝ Թումանյան, Իսահակյան, Չարենց, գործի մեջ գնահատելին նրանց պոեզիայի վիպայնությունն եմ համարում։ 
  • Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։
  • Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում, կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի:
  • Մարդը չպիտի էնքան քաղցր լինի որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի որ թքեն:
  • Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին՝ պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:
  • Ամենից անհրաժեշտ բառերը պիտի գրես: Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր:

Բլոգում գրում ենք աշխատանք՝ ընտրելով թեմաներից մեկը:

  • Ինչո՞ւ ենք կարդում գրականություն
  • Ինչի՞ս է պետք գրքեր կարդալը

Լրացուցիչ կրթություն (տանը)

Կարող ես դու էլ փնտրել և գտնել Մաթևոսյանի մտքերից, կընտրես քեզ հարազատ դարձածները, կձայնագրես՝ վերնագրելով՝

  • Մաթևոսյանն ասել է…
  • Մաթոսյանի մտքերից
  • Մաթևոսյանից
  • այլ

    Մաթևոսյանն ասել է

We are always the first

Summer is wonderful and days are very interesting. One of these days I spent with my new Russian friends. We went to Sevan early in the morning . The programme was very interesting. After a short breakfast we began our competition, there were eight teams, but my team won. The tasks were very difficult and funny, we were very exited. I enjoyed my day very much.

իմ ամառային արձակուրդից մեկ օր

Հուլիսի-ին 15-16-ին Տաթևում՝ «ՏաԹևեր» ճոպանողու հարակից այգում, անցկացվեց Tatev Midsummer Music Fest. առաջին բացօթյա երաժշտական ​​փառատոնը, որին որպես հանդիսատես մասնակցեցի և ես: Երկու օրվա ընթացքում ելույթ ունեցան Nemra, Lav Eli, Katil, Bambir ռոք խմբերը, հնչեց նաև էլեկտրոնային երաժշտություն: Տաթևում ժամանակն անցավ աննկատելի և շատ հետաքրքիր:։ Եկել էին մարդիկ տարբեր քաղաքներից։ Տաթևում գտնվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Յուրաքանչյուր խցիկը տեղավորում է 25 ուղևոր և մեկ վագոնավար: Ժամում ճոպանուղին կարող է սպասարկել 200 մարդ: Խցիկը շարժվում է 37 կմ/ժ արագությամբ, ուղևորությունը տևում է 12 րոպե: Այդ ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ճոպանուղուց երևում էր շատ գեղեցիկ տեսարան:
Ես շատ ուրախ եմ, որ գնացի և մասնակցեցի փառատոնին:

English

  1. Ian lives in a small house.
  2. He has been living here since  2005.
  3.  Near his house, there is a hotel.
  4. It was built three years ago, by Ian’s uncle, who is an architect.
  5. Not far from the hotel there is a bus stop.
  6. The people staying in  the hotel can get on the bus here to go to the city centre.
  7. When they come back, they can get off the bus at the other side  the street.
  8. In winter, Ian also goes by bus quite often.
  9. He only uses his car at  the weekends or when he goes shopping on Thursdays.
  10. In his workplace, where has been working  four years, he usually goes by foot.
  11. It’s only about 10 minutes from his home.

Русский

Сочинение на тему ‘Мои сны реальны»
Сон это вооброжение человека. Мне кажется что есть люди которые во сне видят свое будущее или о том о чем мечтают. Вот мои сны показывают мне мой завтрашний день. И эти сны честично взбываются, но это бывает очень редко. А еще мне кажется что сны показывают человека. Вот если человек видит плохой сон, то он сделал что то плохое.

Կենսաբանություն

Երիկամները զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։ Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։

Check up

Pg. 17

Ex. 1

  1. The statue of liberty was built in French.
  2. It was a terrible accident. How many people were killed.
  3. Tomas fell off his bike yesterday, but he wasn’t injured.
  4. We didn’t play well yesterday. We beaten 4-0.
  5. When the volcano erupted, the noise heard 200 kilometers away.

Ex. 2

  1. My grandparents live in the countryside, in an old cottage. It’s got A bedroom, a bathroom, a living room a kitchen. A bedroom and a living room are quite big, but the kitchen’s very small! I love the cottages like my grandparents.

Ex. 3

  1. There’s nowhere to sit-there aren’t enough chairs here!
  2. I couldn’t the test because there wasn’t enough time.
  3. I fell sick-I think I’ve eaten many chocolate!.
  4. I didn’t really enjoy my visit to Rome because there were many tourists everywhere.

Ex. 4